Կենսաբանություն

1.Մանրամասն ներկայացնել մեյոզի ողջ ընթացքը։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

2.Համեմատել միտոզը և մեյոզը։

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը. Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:

Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:

Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրաբևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:

Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:

3.Ինչպե՞ս է տեղի ունենում բույսերի կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium martagon) և արքայապսակի (Fritillaria orientalis) վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։

Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։

4.Գրել վիրուսներ թեման

5.Համեմատել cv19-ը Օմիկրոն վիրուսի հետ։

ՔՈՎԻԴ-19-ի Օմիկրոն ենթատեսակի ի հայտ գալն, ըստ ԱՀԿ-ի, անհանգստացնող հանգամանք է, քանի որ ենթատեսակն ունի բազմաթիվ մուտացիաներ, որոնք կարող են ազդել վարակի վարքագծի վրա։ Օմիկրոնի հետ կապված դեռևս հարցերը շատ են. բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում՝ գնահատելու դրա տարածման դինամիկան, ծանրությունը և կրկնավարակի ռիսկը:

Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարատեսակ հիվանդություններ՝ սկսած սովորական հարբուխից, մինչև՝ ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV):

Leave a Reply