Сентябрь 2022 archive

ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ԳԻՆԻ

սեպտեմբերի-15-ին սկսվեց պրեմիում դասի գինու պատրաստման գործնթացը։Կրթահամալիրի տարբեր դպրոցներից(8-9 դասարանցիներ) փոքրիկ խմբերով(10-20մասնակցից բաղկացած), 3 օրվա ընթացքում ամբողջ խաղողը(241 կգ․) ձոռքով ջարդեցինք և չանրանջատեցինք արդեն սկսվել է խմորման ընթացքը խմորումը տեղի է ունենում վայրի խմորիչների օգնությամբ։ խաղողի շաքարը 23%, խմորումը կտևի 10- 15օր։ Խաղողի տեսակներ — Գառան դմակ, Խարջի, Ոսկեհատ, ճիլար և այլ։

ԽԱՂՈՂԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ ՄԹԵՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Այս անգամ ուղղությունը դեպի Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոն (գործարան և այգիներ), կրկին մթերելու ենք Հաղթանակ և Չարենց խաղողի տեսակներ։ Մոտ 2 կիլոգրամ խաղող հավաքեցինք և բերեցինք քոլեջ շաքարը չափելու նպատակով, շաքարայնությունը 21 % — էր։ 10 օր անց նախատեսվում է խաղողի մթերումը։ Շրջեցինք նաև գինեգործարանով։