Փառանձեմ. ռազմիկ արքայուհի

ՓԱՌԱՆՁԵՄ

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանձեմն է՝ Արշակ II-ի կինը: 

Փառանձեմը ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը:

Նա Սյունաց նախարարական տոհմից էր՝ դուստրն Անդոկ /Անտիոք/ Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն ՝ր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք:

Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների՝ նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին՝ Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այն ժամանակ Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունոն, որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ: Ապա Գնել պատանին՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ: Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում: Այս համբավից բորբոքված՝ Տիրիթը՝ Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին… այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ ամուսնուն կորցնելու՝ հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել: 

Տիրիթը սկսեց նենգավոր հնարքներ մտածել. վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունն առաջ տանել: Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորելու և քեզ սպանելու… Ուստի թագավորը Գնելի նկատմամբ ոխով լցվելով՝ հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ…

Փավստոս Բուզանդ. «հայոց պատմություն» /դպրություն Դ, գլ. ԺԵ/

Արշակ II-ի համար խիստ անհանգստացնող էին Տիրիթի բերած փաստարկները: Ուստի նա հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները, սակայն հենց այդ ժամանակ էլ իրականացրեց նրա դավադրական սպանությունը:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը: Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը: Սակայն Արշակ II-ը կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Իսկ Գնելը եկավ Կուաշ ավանը` Արագած լեռան ստորոտում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր։ Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն՝ Գնելի հորը` ինքն իրեն պատձառ համարելով նրա սպանվելուն: Ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր և դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել։ Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի` Սյունյաց ցեղից, և թագավորավայել հար սանիք անելով` առատ–առատ պարգևներ է տալիս նախարարներին… 

Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդանի հետ, որ թագավորի զինակիրն էր` Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՞թե չգիտես, որ Գնելը միտքը դրել է քեզ սպանել և քո փոխանակ թագավորել»… 

Արշակն, այս բանին հավատալով, նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ…

Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն» (գիրք Գ, գլ. ԻԲ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվեցին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց` բանակից դուրս պահել նրան և տանել սպանել․.. 

Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով: Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում` առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը: Կինը, հասնելով եպիսկոպոսապետի մոտ, գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը: Ճիչ բարձրացրեց` ասելով. «Շտապիր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»: (Իսկ նա) արարողությունն ընդհատելով` վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով ներս է ընկնում թագավորի մոտ: Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ եպիսկոպոսապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելը չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է` խռմփացնելով` իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում… Իսկ Գնել պատանուն տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որ Լսին են կոչում… 

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ` մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ: Ինքը` թագավորն էլ, գնալով լացողների մեջ, նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստ- կացնել սպանվածի համար: Իսկ սպանվածի կինը` Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ձչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր… 

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն Դ, գլ. ԺԵ)

Նույն պատմիչի հաղորդման համաձայն՝ Տիրիթի նենգությունը հայտնի դարձավ հենց Գնելի թաղման ժամանակ: Եվ Փառանձեմն, առանց վարանելու, ի լուր բոլորի բարձրաձայնեց այդ մասին.  «Կինը բողոք բարձրացրեց. «Լսեցե՛ք բոլորդ, իմ ամուսնու մահն իմ պատճառով եղավ, մեկն ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»: Մազերը փետրում էր, ճչում էր կոծելիս»…

Ըստ պատմիչների, Գնելի մահվանից ոչ շատ ժամանակ անց Արշակ II-ի հրամանով մահապատժի ենթարկվեց նաև Տիրիթը, որի կազմակերպած դավադրության զոհն էր դարձել Գնելը: 

Նոր ժամանակների պատմագրության մեջ հայտնվել է տեսակետ, որ Տիրիթի դավադրության պատմությունն ավելի շատ հորինվածք է, իսկ իրականության մեւ Արշակ II-ն Արևելյան Կռոմեական կայսրության արքունիքից վերադարձած երկու եղբորորդիներին սպանեց՝ այդպիսով ազատվելով գահի հնարավոր հավակնորդներից: Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են նման դեպքերը, երբ արքան կասկածելով իր արյունակիցներին գահի նկատմամբ ունեցած հավակնությունների մեջ, նրանց մահապատժի է ենթարկել՝ հորինելով արդարացնող «հիմնավորումներ»: Հնարավոր է, որ մենք գործ ունենք նման սցենարի հետ: Կարևոր է փաստի արձանագրումը. Արշակ II արքան սպանեց իր եղբորորդի Գնելին, ապա ամուսնացավ այրի Փառանձեմի հետ: 

Մատենագիրների հաղորդումներից ակնհայտ է դառնում, որ «գեղեցկությամբ և պարկեշտությամբ հռչակված» փափկասուն տիկինն ուժեղ կամքի տեր ու շատ վճռական մի անհատականություն էր։ «Մեծ Հայքի թագուհի» և «Տիկնանց տիկին» Փառանձեմը շարունակում էր սիրել իր զոհ դարձած ամուսնուն` ատելով արքային, որի կինն էր դարձել նա, թերևս, ակամա։ Զարմանքով, բայց և մարդկայնորեն հիաց- մունքի զգացումով ես կարդում այդ մասին գրված` Փավստոս Բուզանդի տողերը. «Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին»… 

Փառանձեմի` ուժեղ կամքի տեր և հետևողական անհատականություն լինելն ակնհայտ է դառնում նաև մեկ այլ դրվագում։ Նա վրեժխնդիր է լինում իր սպանված ամուսնու համար հորդորելով Արշակ II–ին մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի դեմ դավադրություն կազմակերպելու գործում։

Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդի` արքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը: 

Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Իսկ Փառանձեմ թագուհին դաստիարակեց մի որդի, որի նպատակը, ի տարբերություն իրենից առաջ իշխած Արշակունի արքաների, ոչ թե պարսից գերագույն գահը Սասանյաններից խլելն էր՝ հանուն Արշակունյաց տոհմի իշխանությունը Պարսկաստանում վերահաստատելու, այլ Հայոց աշխարհի հզորության ամրապնդումը:

Պապը թագավոր հոչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում: Նա աննախադեպ լուրջ քայլեր ձեռնարկեց պատերազմներից ավերված և թուլացած երկիրը վերականգնելու համար: Երիտասարդ արքան կատարեց մի շարք բարեփոխումներ, որոնք շատ արագ բերեցին ժողովրդի կենսամակար դակի բարձրացմանը, երկրի տնտեսական ու ռազ- մական ուժի շեշտակի աճին: Եվ քանի որ դրանք կատարվեցին հոգևոր դասի և եկեղեցու իրավունքների ու կալվածքների կրճատման հաշվին, առաջ բերեցին հոգևորականության թշնամանքը նրա նկատմամբ: Նրան կեղծ մեղադրեցին կաթողիկոս Ներսես Մեծին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու մեջ, մինչդեռ նա մեծ սեր ու հեղինակություն էր վայելում երկրում, ինչի մասին վկայում է հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսը։ 

Պապ թագավորը դարձավ Հայոց եկեղեցու անկախության հիմնադիրը։ 

Հետաքրքիր է, որ երիտասարդ արքան կատարեց մի քայլ, որը կարելի է համարել Տրդատ III Մեծի սխալի սրբագրման փորձ: Նա, պահպանելով քրիստոնեության՝ պետական կրոնի կարգավիճակը, երկրում վերականգնեց խղճի ազատությունը: Ամեն ոք ստացավ դավանանքի ազատություն. հայոց նախաքրիստոնեական հավատամքի հետևորդները կրկին կանգնեցրին հայոց հին աստվածների արձանները։ Սա ևս պետք է ավելի խորացներ հայոց եկեղեցու թշնամանքը երիտասարդ արքայի հանդեպ։ 

Պապ թագավորի ընդգծված ազգային քաղաքականության նպատակը Հայոց թագավորության նախկին հզորության, նաև սահմանների վերականգնումն էր: Մեծ Հայքի երիտասարդ արքան, իրեն զգալով բավականաչափ զորեղ, ուղղակիորեն պահանջեց Վաղես կայսրից զիջել բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին պատկանել են Հայոց թագավորությանը։ Դրանք ներառում էին ողջ Մեծ Հայքը՝ Հայոց Միջագետք նահանգով (որի կենտրոնը Ուռհա–Եդեսիա քաղաքն էր), Փոքր Հայքը, նաև Կապադովկիան… 

Ահա թե ինչպիսին էր Պապը` Փառանձեմ թագուհու որդին… 

Պապի հանդեպ հոգևոր դասի թշնամանքն իր որոշակի արտահայտությունն է գտել նաև Փառանձեմ թագուհու կենսագրության մատուցման մեջ։ Միջնադարյան խավարամտության մոտիվներով հորինված բամբասանքներ կարելի է որակել այն պատմությունները, թե Փառանձեմը դևերի հետ դաշինք էր կնքել, որոնք էլ ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում էին նրա որդի Պապին։ Ահա մի քանի դրվագ այդ հորինվածքներից. «Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանկան մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի… Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել են բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին… Եվ այսպես դևերից առաջնորդվելով` այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապն իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը»(Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», դպրություն Դ, գլ. ԽԴ)։

Հայ մատենագիրները Փառանձեմի գործած մահացու մեղք են համարում Արշակ II–ի մյուս տիկնոջ՝ Օլիմպիայի թունավորումը: Վերջինս Հռոմի մահացած եղբոր նշանածը), որի հետ ամուսնությամբ ամրապնդվել էին հայ–հռոմեական հարաբերությունները։ Եթե նկատի ունենանք, որ մեր մատենագիրները ևս հոգևոր դասի ներկայացուցիչներ էին, կարելի է ենթադրել, որ այստեղ ևս դրսևորվել է կանխակալ մոտեցում: Ներկայացվում է այնպես, որ Փառանձեմ թագուհին արքունական պալատի երեց Մրջյունիկի միջոցով (հաղորդության ժամանակ) թունավորեց Օլիմպիային, որին էլ ծառայության դիմաց նվիրեց նրա հայրենի գյուղը: 

Մտածել, որ Արշակ II–ի թիկունքում թագուհին կազմակերպում էր դավադրություն, ապա բացեիբաց պարգևատրում կատարողին, կարելի է միայն այն դեպքում, երբ արքան լիներ տկարամիտ մեկը, ինչը բացառելի է Արշակ II–ի պարագայում: Օլիմպիան հայոց արքունիքում իր ներկայությամբ խորհրդանիշն էր հայ–հռոմեական բարեկամության, ուստի շատ ավելի հավանական է ենթադրելը, որ նա դարձել է հայոց ավագանու պարսկամետ, հակահռոմեական տրամադրված ուժերի զոհը: Չի բացառվում, որ պարսից Շապուհ II արքայի հետ հարաբերությունների լավացման ժամանակ նման կարգադրություն է արել հենց ինքը` Արշակ II–ը։ Ի վերջո` դավադրության հեղինակը կարող էր լինել նաև թագուհու հայրը` Անդոկ Սյունին` պահպանելու համար իր դստեր անխախտ դիրքը: Վերջին կարծիքը շատ հավանական է թվում, քանի որ ունենք համանման իրավիճակում Անդոկ Սյունու գործած քայլերի մասին վկայու թյուն: Երբ մերձեցել էին հայ–պարսկական հարաբե րությունները, Շապուհ II արքան որոշեց դրանք ամրապնդել Արշակ II–ին կնության տալով իր դստերը: Այդ նախաձեռնությունը խափանվեց Անդոկ Սյունու ջանքերով. «Իսկ երբ Անդոկը` Սյունյաց գավառի նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ։ Նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը` Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր եղել, Հայոց Արշակ թագավորի կինն էր… Այնուհետև Անդոկը մտածմունքների մեջ ընկավ, մի հնարք էր փնտրում, որևէ միջոց, որով գուցե կարողանա խափանել սերը երկու թագավորների միջև»…

Փառանձեմ թագուհին մեր պատմության մեջ առավել հայտնի է իր միանձնյա իշխանության ժամանակահատվածով Պարսից Շապուհ արքան խաբեությամբ իր մոտ բանակցելու հրավիրեց Արշակ արքային: 368 թվականին Արշակ II–ը բանտարկվեց և վախձանվեց Անհուշ բերդում Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը: Ավելին` երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։

Արտագերսի առաջին պաշտպանության մասին ուշագրավ և մանրամասն տեղեկություններ է պահպանել Ամմիանոս Մարկելիանոսը, մեջբերումն ամբողջությամբ:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Պարսից Շապուհ թագավորն այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործի դնել` ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը՝ Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը բանակի հրամանատար: (Արտագերսը բերդաքաղաք էր այն ուներ ամուր պարիսպներ և ուժեղ պահակազոր): Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր նաև Արշակի կինը` տղայի հետ միասին: Կատարելով Շապուհի հրամանը` պարսից զորավարները ձեռնարկեցին Արտագերսի պաշարումը: Բայց բերդը անմատույց բարձուն- քում էր, և անկարելի էր մոտենալ, մանավանդ` ձմեռը, երբ գետինը ծածկված էր ձյունով ու սառույցով: Գլակը, որպես ներքինի, ընդունակ էր կանանց հետ փաղաքշանքով վարվելու, ուս տի Արտավանի ուղեկցությամբ եկավ անմիջապես պարսպի տակ` հայտնելով, թե ինքը ինչ–որ բան ունի ասելու: Հավաստիություն ստանալով, որ իր անձը վտանգի չի ենթարկվի, իր ընկերոջ հետ միասին մտավ բերդի ներսը: 

Նա թագուհուն և կայազորին սկսեց սարսափահար անել` խորհուրդ տալով շուտափույթ անձնատուր լինել և մեղմացնել Շապուհի կատաղությունը՝ նշելով նրա հանրահայտ դաժանությունը: Խոսակցությունը երկար տևեց: Բոլոր նրանք, ովքեր վճռականապես համաձայն էին բերդը հանձնելու մտքին, թագուհու արցունքներից ազդված, որ լաց էր լինում ճակատագրի դաժանության համար, խղճալով թագուհուն` փոխեցին իրենց կարծիքը:

Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին (պաշտպաններին), որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու Ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը հաստատվեց երդումով: 

Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: 

Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը, այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս` սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու Ճամբարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց: 

Այս անսպասելի դավադրությունը և պարսիկների հանկարծակի կոտորածն անչափ կատաղեցրեց Շապուհին: Դրան ավելացավ նաև այն, որ Վալենտ կայսրն ընդունել էր Արշակի որդի Պապին, որը մոր խորհուրդով փախել էր նրա մոտ փոքրիկ շքախմբով: Կայսրը նրան բնակության վայր էր հատկացրել Նեոկեսարիան՝ Պողեմոնական Պոնտոսի նշանավոր քաղաքը, և նրան տվել կոչմանը համապատասխան ապրուստի միջոցներ և ընդունել հարգանքով: 

Գլակը և Արտավանը, Վալենտ կայսեր վերաբերմունքից քաջալերված, դեսպանություն ուղարկեցին նրա մոտ և խնդրեցին ռազմական օգնություն ցույց տալ և թագավոր նշանակել Պապին: Կայսրը, նկատի ունենալով այդ ժամանակ ստեղծված իրադրությունը, մերժեց օգնություն ցույց տալ, սակայն հանձնարարեց Տերենտիոս զորավարին Պապին տանել Հայաստան իբրև երկրի կառավարիչ՝ առանց թագավորի անուն և աստիճան կրելու: Այս արվեց միանգամայն ճիշտ դիտավորությամբ. (կայսրը) ցանկանում էր խուսափել խաղաղության պայմանագիրը խախտելու մեղադրանքից

Ամմիանոս Մարկելիանոս. «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ.12)

Մատենագրի տեղեկության մեջ շատ բնութագրական է այն, որ թագուհու ազդեցության շնորհիվ իրենց կարծիքը փոխեցին ոչ միայն թշնամուն հանձնվելու պատրաստ ամրոցի պաշտպանները, այլև թշնամու կողմն անցած դավաճանները: Նրանք զղջացին ու կատարեցին հայրենասիրական քայլ, ինչի շնորհիվ Արտագերսի առաջին պաշտպանու- թյունն ավարտվեց հայերի հաղթանակով: 

Փառանձեմ թագուհին, առանց ժամանակ կորցնելու, արքայազն Պապին ուղարկեց Վաղես կայսեր (364–378թթ.) մոտ նամակով խնդրելով ճանաչել արքայազնին Մեծ Հայքի թագավոր և ուղարկել օգնություն։ 

Պարսից արքան, ստանալով Արտագերսի մոտ իր զորքի պարտության լուրը և տեղեկությունը, որ արքայազն Պապն ուղարկվել է Հռոմի կայսեր մոտ, դիմեց շտապ միջոցների: Նա անհապաղ Հայաստան ուղարկեց հսկայական մի նոր բանակ, որը եկավ և պաշարեց անմատչելի Արտագերսը։ Փառանձեմ թագուհին այստեղ ևս փայլեց իր տաղանդով` հանդես գալով իբրև օժտված սպարապետուհի, որն ի վիճակի եղավ մեկ տարի և երկու ամիս հետ մղել պարսկական բազմապատիկ ուժերին: Դժվար է ասել, թե դեռ որքան էլ նա կկարողանար դիմադրել թշնամուն, եթե հերոսաբար պաշտպանվող ամրոցում համաճարակ չսկսվեր… 

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Շապուհը, տեղեկություններ ստանալով Արտագերսի իրադարձությունների մասին, գազանային կատաղության մեջ ընկավ. նա հավաքեց մեծ բանակ և մտավ Հայաստան ու ենթարկեց երկիրն անլուր ավերածության… 

Շապուհ թագավորը, նկատի ունենալով, որ ձմռան ցրտերը վրա հասնելուց հետո իզուր ժամանակ է վատնելու, կրակի մատնեց բոլոր պտղատու ծառերը: Ուժով կամ դավադրության միջոցով նա կարողացավ տիրել Հայաստանի ուժեղ պահակազորով ամրացված բերդերն ու ամրությունները: Ապա նա իր բոլոր զորքերով պաշարեց Արտագերսը: Երբ նրան հաջողվեց հաճախակի գրոհներով բերդաքաղաքի կայազորը հասցնել ուժասպառության, պաշտպանները ստիպված եղան բաց անել ամրոցի դռները: Նա հրդեհեց ամրոցը: Այնտեղից նա տարավ Արշակի կնոջը` թագավորական գանձերի հետ միասին: 

Ամմիանոս Մարկելիանոս «Գործունեություններ» (գիրք XXVII, գլ. 12)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այնուհետև պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց իր իշխաններից երկուսին` մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինդ հարյուր հազար զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն: Նրանք եկան Հայոց աշխարհի վրա: Երբ Հայոց աշխարհի տիկինը` Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և, պարսից զորքերից խույս տալով դիմեց, գնաց Արտագերս բերդն Արշարունյաց գավառում: Հետո պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին: Իսկ նրանք ներսը ամրացան` հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք, բանակ զարկելով, նստեցին դուրսը, ձորերի շուրջը: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր: Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս գավառները և երկրներն ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով, բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով: 

Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր. նա հունաց թագավորի մոտ էր…

Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ` Փառանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, պարսից ձեռքը չհանձնվի: Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդ էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը. այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս: Իսկ պատվի- րակները շարունակ գնում–գալիս էին՝ ասելով. «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»: Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանա՛կ էլ համբերիր, օգնությունը հասել է»: 

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին… Իսկ տիկին Փառանձեմը, տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և պարսից զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին: Հետո պարսից զորավարները բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին` ինչ որ գտան Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաձարակի պատճառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանա- տարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»… Փառանձեմ թագուհին գերվեց։ Շապուհ II–ը, Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին․.. Հայոց աշխարհում թողին ոստիկաններ ու վերակացուներ` երկրի մնացորդ ժողովուրդը հպատակեցնելու, իսկ իրենք, Փառանձեմ տիկնոջն առնելով, գանձերով ու բազմաթիվ գերիներով տարան Պարսից աշխարհը. եկան, բերին հասցրին Պարսից աշխարհը՝ Շապուհ թագավորի մոտ: 

Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն» (դպրություն ԳԼ. ԾԵ)

Արտագերսի պաշտպանության 15–րդ ամսում սկսված համաճարակի պատձառով պարսիկները կարողացան տիրել ամրոցին: Վարդան Հացունու բնութագրական արտահայտությամբ` «Պարտեցաւ սպարապետուհին, բայց ոչ վատութեամբ, և յետ սպառման իւր բոլոր զօրաց. նման հաւատարիմ հրամանատարի մը, որ պատնիշէն անբաժան, բանակին վերջին ընկնողը կը լինի»…

Փառանձեմ թագուհին գերվեց: Շապուհ II–ը, տանջանքների ու անարգանքի ենթարկելով, հրա- պարակային մահապատժի ենթարկեց թագուհուն: Փավստոս Բուզանդը թագուհու անարգանքները ներկայացնում է որպես Շապուհի վրեժխնդրություն, որով նա «կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը»… Մովսես Խորենացու հաղորդման համաձայն` թագուհուն «ցցի վրա հանելով սպանեցին»…

Այսպիսի բուռն ու փոթորկալից կյանք ունեցավ Սյունյաց աշխարհի չքնաղ օրիորդը, որը «շատ հոչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ», սիրեցյալ ամուսնուն կորցրած այրին, որն իր կամքին հակառակ դարձավ Մեծ Հայքի թագուհի և ծնեց ու դաստիարակեց մեր պատմության ամենատաղանդավոր արքաներից մեկին։ Նա առաջնորդը դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի և հերոսաբար պաշտպանեց երկիրը թշնամուց: Նրա քաջության, դիվանագիտական ջանքերի և ինքնազոհաբերման շնորհիվ շարունակեց իր գոյությունը Մեծ Հայքի թագավորությունը… Պատահական չէ, որ Փառանձեմ թագուհին իր ամուսին Արշակ II–ի և որդի Պապ թագավորի հետ դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծա- գործությունների հերոս։ 

Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատա- մարտի ժամանակ հայուհիներից կազմավորվեց ջոկատ, որը կրեց փառապանծ թագուհու անունը՝ «Փառանձեմ»։ Հերոս–թագուհու անունը կրող ջոկատն աչքի ընկավ ազատագրական մարտե- րում և դարձավ մասնակիցը մեր նորօրյա հերո սապատումի…

Leave a Reply