15 сентября 2021 archive

Տնային աշխատանք

Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը կազմավորվել է Վանա լճի արևելյան ափերին։

.Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները

Կարիք կար,որպեսզի հայկական լեռնաշխարհում գտնվող տարբեր ցեղերին միավորել Ասորեստանիան վտանգի դեմ, ինչպես նաև հայկական լեռնաշխարհում տեղի են ունենում տարբեր կրոնական, քախաքական, տնտեսական և սոցիալական տիպի զարգացումներ, որոնք պետք է բերեին պետության ստեղծմանը։

.Որո՞նք են թագավորության կործանման պատճառները

Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը:

.Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ առանձնանում և ինչու՞  

Վանի թագավորությունում իշխել են մի շարք արքաներ, օրինա«««կ Արամե, Սարդուրի, Իշպուինի, Մենուա և այլք։Ինձ ամենից շատ ոգևորում է Իշպուինի արքայի գործունեությունը, որովհետև նա կարողացավ տարբեր ցեղերին միավորել մեկ պետության մեջ։

Առաջադրանք

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար-խոյ, արու այծ-նոխազ, կառավարության ղեկավար-վարչապետ, էգ ձի-զամբիկ, կնոջ մայրը-զոքանչ, ամուսնու մայրը-սկեսուր, թոռան զավակը-ծոռ, ոսկեղեն պատրաստող-ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ ինձ հետ ես դու։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և մոլորվում անտառում։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե լիներ անկեղծություն։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ բոլորը քնած են։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նա երբեք միայնակ չի լինի։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա —Յոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ —Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ —Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր —Ջո Բայդեն