Գյումրին ու Ես

Առավոտը սկսեցինք ժամերգությունով: Ժամերգությունից հետո ծանոթացանք ճամփորդողների հետ և սկսեցինք տեղավորվել: Մեր առաջին կանգառը Մարմաշենի Վահրամաբերդն էր: Եղանակի պատճառով չկարողացանք երկար մնալ Վահրամաբերդում և եկանք մեր կացարան: Ամբողջ օրը անցկացրեցինք մեր կացարանում, խաղացինք ինտելեկտուալ խաղեր: Առավոտյան սկսեցինք նախավարժանք և բոլորով գնացինք նախաճաշելու: Զբոսնեցինք Գյումրու հին փողոցներով: Փողոցներով թափառելուց հետո Գնացինք ճաշելու: Ոտքով ճանապարհ ընկանք դեպի Սև բերդ, այնտեղ երգեցինք, պարեցինք բոլորով, լուսանկարվեցինք և դուրս եկանք: Նորից սկսեցինք խաղալ մեր շատ սիրված ինտելեկտուալ խաղերը, և քնի ժամին բոլորս գնացինք քնելու:Առավոտը վեր կացանք և սկսեցինք մաքրողական աշխատանքները, սենյակները հանձնեցինք և ճանապարհ ընկանք դեպի Երեևան: Հաճելի էր նաև այն, որ իմ ընկերներ՝ 9-րդ դասարանցիները մեզ հետ էին ։

Leave a Reply