Գյումրի

Դեկտեմբերի 24ին գնացինք Գյումրի ճամփորդության,պիտի մնայինք Լոֆթում։Ճամփորդությունը եռօրյա էր։Այդ 3 օրը չէր կարող անցնել ավելի լավ քան անցավ։առաջին գիշերը քնեցինք ու և այդ ընթացքում պարեցինք և խաղացինք հավես խաղեր։Երևի ոչ մեկս մյուսին չէր պատմել իր մասին այդքան բան ինչքան պատմեցինք այդ գիշեր։Իրար ավելի լավ ճանաչելու շնորհիվ իրար սկսեցինք ավելի մոտ ընդունել։

Հաջորդ օրը արդնացանք՝ նախաճաշեցինք և ուղևորվեցին դեպի Սև բերդ, որից հետո գնացինք Ամասիա՝ սահելու և դահուկներ վարելու,շատ տպավորված եմ այնտեղի գեղեցկությամբ։Հետո միասին գնացինք հյուրանոց՝ ճաշեցինք, երեկոյան դուրս եկանք և էլ ավելի ծանոթացանք տեղանքին և գեղեցիկ փողոցներին։ Միասին թեյեցինք և վերադարձանք, դա մեր վերջին գիշերն էր Գյումրիում և մենք որոշեցինք չքնել շատ հետաքրքիր անցավ՝ զրուցում էինք շատ տարբեր թեմաներով և չզգացինք էլ թե ինչպես լուսացավ։Առավոտյան նախաճաշեցինք հավաքեցինք իրերը և ճանապարհ ընկանք։
Սա ամենա լավ ճամփորդությունն էր իմ կյանքի, ամեն բան հրաշալի էր մանավանդ երբ ինձ հաճելի մարդկանց հետ էի ճամփորդում։
Արդեն մեծ սիրով կմասնակցեմ բոլոր ճամփորդություններին

Leave a Reply